Այսօր Վրաստանի Հանրային պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում, տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հանդիպում Ախալքալաքի ու Նինոծմինդայի ոչ-պետական սեկտորի հետ, երեխաների իրավունքների խախտումները քննարկելու և խնդրին լուծումներ գտնելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նաև տեղի Սոցիալական ապահովության գործակալության, մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներ: Թե ինչպիսին է Վրաստանում երեխաների իրավունքների խախտման ընդհանուր իրավիճակը, ներկայացրին Մարդու իրավունքների պաշտպանի երեխաների իրավունքների Կենտրոնի ներկայացուցիչները:
Վրաստանի Հանրային Պաշտպանը քննարկում է երեխաների իրավունքների խախտման մոտ 400 դեպք: Որոնք հիմնականում վերաբերում են երեխաների նկատմամբ բռնությանը, երեխաների աղքատությանը, նրանց սոցիալական անապահովությանը, կրթության իրավունքների ոտնահարմանը, և այլն:
Ներկայացվել է նաև տեղեկություն այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի Երեխաների պաշտպանության կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսական աջակցությամբ անցկացնում է մոնիտորինգ` հանրակրթական դպրոցներում, կալանքի վայրերում երեխաների իրավունքների վիճակիվերաբերյալ:
Մոնիտորինգ է իրականացվել նաև Ախալքալաքի դպրոցներում: Մոնիտորինգի ժամանակ իրականացվում է հարցումներ ուսուցիչների, տնօրենների և աշակերտների հետ, որի արդյունքները կհրապարակվեն այս տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Հանդիպումը կազմակերպվել էր, երեխաների իրավունքների խախտման շուրջ ներկայիս իրավիճակի մասին խոսելու նպատակով, քննարկելու համար պատճառները և հնարավոր լուծումները: Եվ ոչ պետական սեկտորի համագործակցության միջոցով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և այլ հաստատությունների հետ, որոնք շահագրգիռ են լուծելու այս խնդիրը, օգնել նվազեցնել երեխաների իրավունքների խախտման դեպքերը:
Խոսվեց Ջավախքում երեխաների աշխատելու փաստերի առկայության մասին, անչափահասների ամուսնության մասին, երեխաների բռնության, հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթության անմատչելիության, կրթության իրավունքի սահմանափակում կրթական համակարգում թերությունների պատճառով, և վատ որակի դասագրքերի մասին:
Քննարկումների արդյունքում հավաքվածները եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է իրականացնել տեղեկատվական աշխատանք երեխաների, ծնողների, ուսուցիչների հետ, որպեսզի նրանք տեղյակ լինեն երեխաների իրավունքների կարևորության և այդ իրավունքները չխախտելու մասին: Ինչպես նաև որոշ, ոչ պետական սեկտորի ներկայացուցիչներ համաձայնել են համագործակցել Մարդու իրավունքների պաշտպանի ապարատի հետ այս ոլորտում:
«Մենք քննարկեցինք տարածաշրջանում առկա խնդիրները երեխաների իրավունքների ոտնահարման հետ կապված, դա ընտանեկան բռնությունն է, ամուսնությունը և ամուսնացնելը վաղ տարիքում, կրթության հասանելիության խնդիրները և հետագա համագործակցությունը: Մենք քննարկել ենք որոշ բաներ, որոնք կօգնեն մեզ լուծել առկա խնդիրները», – ասաց Սամցխե-Ջավախքի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ Սալոմե Ղուջանիշվիլին:
Հանդիպումը ավարտվեց` աշխատել այդ խնդիրները լուծելու համար համագործակցելու համաձայնությամբ: