Նրանք, ովքեր այս տարի համալսարան են ընդունվել, կարող են իրենց ատեստատները ստանալ առանց Արդարադատության տանը այցելությունը նախապես գրանցելու:

Արդարադատության տունն առաջարկում է ատեստատների տրամադրումը երիտասարդներին` շրջանցելով գրանցման համակարգը այն քաղաքացիների համար, ովքեր այս տարի Միասնական ազգային քննության արդյունքներով դարձել են ուսանողներ:

Ինչպես հայտնի է, COVID-19-ը կանխելու համար հանրային ծառայությունների ցուցաբերումն իրականացվում է ըստ նախապես ամրագրման սկզբունքի, որի համար քաղաքացին այցելության նպատակով պետք է գրանցվի my.gov.ge էլեկտրոնային ծառայությունների միասնական պորտալում` ցանկալի օրը և ժամը, որոշակի ծառայություն ստանալու համար:

Բայց, քանի որ որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ ուսանողների համար փաստաթղթեր և ատեստատներ ներկայացնելու վերջնաժամկետ են սահմանել՝ ընդամենը մի քանի օր, Արդարադատության տները և Հանրային կենտրոնները երիտասարդներին կսպասարկեն առանց my.gov.ge պորտալի ամրագրման համակարգում գրանցվելու:

Դրա համար ցանկացողները պետք է զանգահարեն 599 465 426 կամ 599 465 429 հեռախոսահամարներով և պայմանավորվեն այցելության մասին՝ Արդարադատության տանը/Հանրային կենտրոնում: