Հուլիս 16-ին «Լամպրեբի» մանկական ստուդիայի պարողները վթարի են ենթարկվել Թուրքիայում, Տրապիզոնի մոտ, տուժել է 38 մարդ: Այսօր, պարողները վերադարձել են Վրաստան, 6 վիրավորները գտնվում են թուրքիայի հիվանդանոցներում, նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Ծնողների, համույթի ղեկավարության և Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեի հետ միասին «Լամպրեբի» համույթի անդամները ուշ գիշերով հատել են սահմանային անցակետը Սարփիում:

Վթարը տեղի է ունեցել նախօրեին Տրապիզոնից 120 կմ հեռավորության վրա գտնվող Գիրեսուն քաղաքի մոտ: Պարային «Լամպրեբի» ստուդիան, որը գործում է «Էրիսիոնի»-ն կից, ուղևորվել էր շրջագայության Բուլղարիա: Ավտոբուսը լի էր 9-ից մինչ 13 տարեկան երեխաներով, ինչպես նաև ղեկավարներով և ծնողներով: Ավտոբուսը շրջվել է, վթարի ստույգ պատճառները դեռևս անհայտ են:
http://jnews.ge/wp-content/uploads/avaria-trabzon.png