Գերաշնորհ Սպիրիդոնի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում Հանրային պաշտպանի գրասենյակի մոտ:
Այնտեղ հավաքվել են հոգևորականության ներկայացուցիչներ և քաղաքացիներ, ովքեր պահանջում են հանդիպում Նինո Լոմջարիայի հետ: Նրանց խոսքով՝ եկեղեցին վարկաբեկվում է:
Միաժամանակ, ըստ «Ալտ ինֆո»-ի հիմնադիրի, Նինո Լոմջարիան երկար տարիներ պայքարում է Պատրիարքարանի դեմ:
«Սա մի մարդ է, որը տարիներ շարունակ պայքարում է Պատրիարքարանի, կրոնի և այն ամենի հետ, ինչով մենք՝ վրացի ժողովուրդը, հպարտ ենք: Այստեղ հավաքվելու նպատակն է, ի թիվս այլ բաների, գերաշնորհ Սպիրիդոնին աջակցել, աջակցելու մեր եկեղեցուն», – ասել է «Ալտ ինֆո»-ի հիմնադիր Կոնստանտին Մորգոգիան: