Հունվարի 8-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 622 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 126 մարդ, մահացել է 28 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 956 032, այստեղից ապաքինվել է 911 666 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 156:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 539 փորձարկում, այդ թվում 14 309-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 230-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.52% է, վերջին 14 օրվանը՝ 7.01%, վերջին 7 օրվանը՝ 8.65%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 545 490 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7 699 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 368 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 228 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: