Մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել Վրաստան կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնելու դեպքում:
Այդ երկեներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը և Ռուսաստանը: Մեղմացումները կտարածվեն միայն օդային ճանապարհով երկիր ժամանողների վրա: Ցամաքային և ծովային սահմանները զբոսաշրջիկների համար փակ կմնան:
Մինչ այժմ Եվրամիության անդամ երկրների, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Թուրքիայի քաղաքացիները և բնակիչները կարող էին մուտք գործել Վրաստան` կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի տեղեկանքի հիման վրա:
Վրաստանի ԱԳՆ կայքում տեղադրված տեղեկատվական քարտի համաձայն՝ ճանապարհորդները պետք է նախատեսեն հետևյալ դրույթները.
1. Նրանք օդային ճանապարհով Վրաստան պետք է հասնեն ուղիղ վերոհիշյալ երկրներից, օրինակ՝ երրորդ երկրներով տարանցմամբ:
2. Սահմանին պետք է ներկայացնել «PCR» թեստի տեղեկանք, որը կատարվել է Վրաստան ուղևորությունից 72 ժամ առաջ:
3. Վրաստանում գտնվելու 3-րդ օրն օտարերկրյա քաղաքացիներից պահանջվում է կրկին PCR թեստ անցկացնել իրենց հաշվին:
4. Պետական սահմանը հատելուց առաջ պետք է լրացնել հատուկ ձևաթուղթ՝ նշելով վերջին 14 օրվա ճանապարհորդության պատմությունը և կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստը և այլն):
5. Նրանց համար, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում այցելել են Միացյալ Թագավորություն, ժամանելուն պես պահանջվում է 12-օրյա կարանտին: Այս դեպքում չեղյալ է հայտարարվում սահմանին «PCR» թեստի բացասական արդյունք ներկայացնելու, ինչպես նաև երկրում գտնվելու 3-րդ օրը թեստ կատարելու պարտավորությունները:
Համաճարակային իրավիճակի բարելավման պատճառով, փետրվարի 1-ից՝ Վրաստանի իշխանություններն ամբողջությամբ չեղյալ են հայտարարել կանոնավոր ավիաչվերթների արգելքը, որն ուժի մեջ էր 2020 թ. մարտից:
Բոլոր օտարերկրացիները, ովքեր անցել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը և սահմանին կարող են ներկայացնել համապատասխան փաստաթուղթը, կարող են Վրաստան անվերապահ մուտք գործելու հույս ունենալ: