«Հեռուստեադպրոց»-ը ամբողջությամբ կսկսի իր հեռարձակումը Առաջին ալիք|Կրթություն ալիքով սեպտեմբերի 15-ից:
Ըստ «Հեռուստեադպրոց» կրթական նախագծի գլխավոր պրոդյուսեր Թամար Ցիցիշվիլիի, հեռարձակումը կթարմացվի դասերի ժամանակացույցով, որն ընդգրկում է բոլոր դասերը և համապատասխանում է ուսումնական ծրագրին:
«Մենք նաև ունեցել ենք նախագծեր, որոնք լրացուցիչ ռեսուրս են ուսումնառության գործընթացի համար: Այս նախագծերը նույնպես կհեռարձակվեն: Մենք բոլորս ակնկալում էինք, որ ուսումնառության գործընթացը լիարժեքորեն կվերսկսվի, բայց մենք պատրաստ ենք այս փուլին և կարծում ենք, որ մեր դասերով կօգնենք ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին», – ասել է Թամար Ցիցիշվիլին:
Ըստ Ցիցիշվիլիի, «Հեռուստեադպրոց»-ի դասերի ձևաչափը չի փոխվի: