Հունվարի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 436 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 805 մարդ, մահացել է 32 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 945 609, այստեղից ապաքինվել է 906 708 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 041:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 40 377 փորձարկում, այդ թվում 23 696-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 681-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 8.51% է, վերջին 14 օրվանը՝ 5.87%, վերջին 7 օրվանը՝ 6.84%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 528 030 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7 191 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 353 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 921 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: