Վրաստանի Պաշտպանության Նախարար Թինա Խիդաշելին, ինչպես նաև Հաշտեցման ու Քաղաքացիական Իրավահավասարության Պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հրաժարականի դիմում են գրել:
Այս մասին հայտնի դարձավ հուլիսի 12-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Իր հերթին Վրաստանի Բնապահպանության Նախարար Գիգլա Աղուլաշվիլին հեռանում է «Հանրապետական կուսակցությունից», սակայն չի թողնում իր պաշտոնը: Վրաստանի Հաշտեցման և Քաղաքացիական Իրավահավասարության Պետնախարարի պարտականությունները կկատարի Քեթևան Ցիխելաշվիլին, – լրագրողներին հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին:
«Այսօրվանից արդեն կսկսվեն գործի փոխանցման աշխատանքները: Միգուցե իմ տեղակալը աշխատի մի որոշ ժամանակ, համապատասխանաբար, կփոխանցեմ գործը նրան: Չեմ կարծում, որ շատ ժամանակ պահանջվի, առավելագույնը 10-12 օր: Ամեն դեպքում, ես պետք է հասցնեմ այս ժամանակահատվածում», – նշել է Զաքարեիշվիլին:
Թինա Խիդաշելին կլքի Վրաստանի Պաշտպանության Նախարարի պաշտոնը ԱՄՆ այցի ավարտից հետո: Ըստ նրա, նրանք պետք է ավարտեն այդ պրոցեսը այնպես քաղաքակիրթ ձևով, ինչպես, որ սկսել են:
«Քաղաքական որոշումը ձեզ հայտնի է, բայց ես կրկին կասեմ, և ես, և վարչապետն այս դեպքում նույն կարծիքին ենք, երբեք ինքս ինձ իրավունք չեմ շնորհի, դուրս գալ պրոցեսի կեսից, որի հաջողության համար պայքարել եմ ամբողջ տարվա ընթացքում: Պաշտպանության նախարարությունը ունի մի քանի միջոցառումներ, որոնք պետք է ավարտել, շատ արագ, նրանց փոխանցման ռեժիմը կխանգարի և կստեղծի խնդիրներ: Նրանցից մեկը հուշագրի շրջանակներում նախատեսված, Թբիլիսիում մի քանի օր առաջ թողարկված, հուլիսի կեսինին Միացյալ Նահանգներում հուշագրի համապատասխան պլանի վրա աշխատանքն է: Դրա համար, ես մեկնելու եմ Ամերիկա, կավարտեմ այդ գործընթացը, և վերադառնալուց հետո արդեն կհամաձայնենք կոնկրետ ժամկետների մասին», – հայտարարել է Խիդաշելին:
Էդիտա Բադասյան