Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի իրավախախտների տուգանքների ընդհանուր չափը գերազանցում է 22,5 միլիոն լարին (մոտ 7,1 միլիոն դոլար): Վրաստանի ՆԳՆ-ի բաց վիճակագրության տվյալները հաշվարկվել է «Ծախսերի դետեկտոր» հասարակական կազմակերպության կողմից:
Վրաստանում կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով արտակարգ դրությունն ուժի մեջ էր մարտի 21-ից մայիսի 23-ը: Մարտի 31-ից խստացվել էին սահմանափակումները: Երկրում ներդրվել էր պարետային ժամ, և արգելվել էր ավելի քան երեք մարդու հավաքվել մեկ վայրում: Մինչև ապրիլի 27-ը գրեթե բոլոր մանրածախ առևտրի կետերը փակ էին, բացառությամբ մթերային խանութների, բանկերի և դեղատների:
Ըստ ՀԿ-ի տվյալների, երկու ամսվա ընթացքում արտակարգ դրությունը խախտելու համար տուգանվել է 7 444 անձ, ինչպես նաև 18 կազմակերպություն:
Ֆիզիկական անձանց համար տուգանքի չափը կազմում էր երեք հազար լարի (մոտ 942 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ 15 հազար լարի (գրեթե 4,7 հազար դոլար):
Մայիսի 23-ին սկսվել է տուգանքը վճարելու օրինական ժամկետի(30 օր) հաշվարկը, որի ընթացքում խախտողները պետք է վճարեն կամ բողոքարկեն դրանք: