«Ընդհանուր 240 մարդ է տուժել, որոնցից 102 գտնվում են կլինիկաներում», – հայտարարել է Առողջապահության փոխնախարար Զազա Բոխուան, Ինգորոկվա կլինիկայում:
Նրա տեղեկատվության համաձայն՝ վիրավորներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ երկուսին վիրահատում են:
«Կոնկրետ այս հաստատությունն ընդունել է 46 հիվանդի, 35-ը դուրս են գրվել, իսկ 11-ը շարունակում են բուժում ստանալ: Մենք գործ ունենք տարբեր վնասվածքներ ստացած հիվանդների հետ:
Ընդհանուր 240 հիվանդ է դիմել հիվանդանոցներ, որոնցից 80-ը` ոստիկաններ: Այս պահին երկու վիրահատություն է ընթանում: Հիվանդներից մեկի վիճակը կայուն ծանր է: Հիվանդներին ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն: Հոսպիտալացվել է 102 հիվանդ, որոնք գտնվում են տարբեր հիվանդանոցներում», – հայտարարել է Զազա Բոխուան: