Զարդարված Ախալքալաքը սպասում է Նոր տարվա գիշերվան, երբ երկշաբաթյա խելահեղ մթերային մրցավազքից և բազմօրյա պատրաստություններից ու սեղան գցելուց հետո ախալքալաքցիները կհանգստանան ու ամբողջ ընտանիքով ու հարազատներով կնստեն ամանորյա սեղանի շուրջ՝ նշելու Նոր տարվա գալուստը։

Դեկտեմբերի 29-ին քաղաքի զարդարման վերջնական շտկումները կատարվեցին, ամեն երեկո ծնողները երեխաների հետ գալիս են քաղաքի կենտրոնում գտնվող տոնածառի մոտ՝ նկարվելու և ուրախացնելու իրենց երեխաներին։

Լուսապսակներով են զարդարված նաև Սուրբ Խաչ եկեղեցու բակը և Խաս Բախչա քաղաքային զբոսայգին։ Լրիվ հեքիաթական տրամադրության համար պակասում է միայն առատ ձյունը։

Novi god 2

New year5

Yolka 4

New year 4

New year 6

2022

New year 8

New year 9

New year 28

new year 10

Cerkov 1

snegovik

New year last

Քրիստինե Մարաբյան