Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի հոսպիտալից՝ տարեսկզբից մինչև հիմա, երեք ամսվա ընթացքում Ախալքալաքի հոսպիտալում 144 երեխա է ծնվել, որից 66-ը՝ աղջիկ, իսկ 78-ը՝ տղա:

Ծնունդներից 6-ը կատարվել է կեսարյան հատման միջոցով։ Հղիության արհեստական ընդհատման 22 դեպք է գրանցվել։ Իսկ վիժումների քանակը երեք ամսվա ընթացքում կազմել է 20:

Հետևելով վերջին տարիների վիճակագրությանը տեսնում ենք, որ տաերցտարի Ախալքալաքում ծնելիությունը դանդաղ աճում է։ Ընդ որում Նինոծմինդայի շրջանից նույնպես ծննդաբերելու համար գալիս են Ախալքալաքի հոսպիտալ։

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերըն Ախալքալաքի հիվանդանոցում տղա երեխա է ծնվել։