Հայաստանում դեկտեմբերի 28-ին կատարվել է 6 788 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 125 հիվանդ, գրանցվել է մահվան 6 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 737 դեպք, որոնցից 331 152 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4 123 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 961 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 501 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 462 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 553 654 թեստավորում: