Այսօր Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 22 դեպք, որից 2-ը՝ Ախալքալաքում:
Այս 22 դեպքերից մեկը գրանցվել է Ադիգենիում, 2-ը՝ Ասպինձայում, 2-ը՝ Ախալքալաքում, 2-ը՝ Նինոծմինդայում, 2-ը՝ Բորժոմիում, իսկ վարակվածների ամենամեծ թիվը Ախալցիխեում է գրանցվել՝ 13 հոգի:
Սամցխե-Ջավախքում 1 061 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Նրանցից 142-ը՝ Ադիգենիում, 80-ը՝ Ասպինձայում, 160-ը՝ Ախալքալաքում, 39-ը՝ Նինոծմինդայում: Ախալցիխեում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 534 մարդ: