Մայիսի 18-ից Վրաստանում սկսվում է սահմանափակումների վերացման հաջորդ փուլը, որը սահմանվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով:
Վաղվանից գեղեցկության սրահները և էսթետիկ բժշկության կենտրոնները կվերսկսեն իրենց աշխատանքը: Այցելուներ ընդունելիս նրանք ստիպված կլինեն հետևել բժշկական բոլոր առաջարկություն հանձնարարականներին:
Վերացվում է նաև ավելի քան երեք մարդու հավաքի արգելքը` ինչպես բաց հասարակական վայրերում, այնպես էլ փակ տիպի տարածություններում: Այնուամենայնիվ, դա չի վերաբերվի մեքենաներում մարդկանց քանակի սահմանափակմանը, այսինքն՝ այն կշարունակի ուժի մեջ մնալ: Խոսքը մեքենայում պետք է լինեն ոչ ավել, քան երեք մարդ, այդ թվում՝ վարորդը և երկու ուղևորները, որոնք պետք է նստած լինեն միայն հետևի նստատեղում:
Կարևոր է. Ավելի քան տասը հոգու հավաքի արգելքը մնում է ուժի մեջ:
Մայիսի 18-ին կբացվի Մառնեուլի մունիցիպալիտետը: Մարտի 23-ից այնտեղ գործում է խիստ կարանտինային ռեժիմ: Արդեն գրեթե երկու ամիս է, ինչ շրջանի ելումուտը սահմանափակ է:
Մայիսի 18-ից Վրաստանի ՆԳՆ Ծառայության գործակալությունը մասամբ կվերսկսի իր աշխատանքը: Ցանկացողները կարող են հանձնել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պրակտիկ քննությունները, փոխարինել հին գրանցման համարանիշները և ստանալ որոշ այլ ծառայություններ: Սովորական ռեժիմով գործակալությունը մատուցում է մաքսային և գրանցման ծառայություններ:
Ո՞ր սահմանափակումներն են ուժի մեջ մնում:
Մինչև մայիսի 22-ը Վրաստանում գործում է արտակարգ դրություն: ԱԴ ռեժիմը խախտելու համար տուգանքը ֆիզիկական անձանց համար երեք հազար լարի է (մոտ 940 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ 15 հազար (գրեթե 4,7 հազար դոլար):
Կոշիկեղենի և հագուստի խանութները, ինչպես նաև մեծ առևտրի կենտրոնները՝ մոլերը, մնում են փակ: Ռեստորաններին և սրճարաններին միայն թույլատրվում է աշխատել առաքման ռեժիմով: Բացօթյա տիպի սննդի օբյեկտներին արգելվում է ընդունել հաճախորդների:
Բացի այդ, խիստ կարանտինային ռեժիմը շարունակում է գործել ինչպես Բոլնիսիի մունիցիպալիտետում, այնպես էլ Թեթրիծղարո քաղաքում:
– Հասարակական վայրերում բժշկական դիմակներ կրելու անհրաժեշտությունը,
– Գործում է պարետային ժամը: Առանց հատուկ թույլտվության դուրս գալն արգելվում է ժամը 21:00-ից մինչև 06:00-ն,
– Ամբողջովին դադարեցված է հասարակական տրանսպորտը, ներառյալ մետրոն,
– Գործում է խիստ կանոնակարգ տաքսիների և մասնավոր ավտոմեքենաների համար՝ հետևի նստատեղում ոչ ավելի, քան երկու ուղևոր,
– Ավելի քան երեք մարդու հավաքն արգելված է ամենուր, բացառությամբ խանութների և դեղատների՝ հանրային հեռավորության պահպանմամբ,
– Բոլոր քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր կամ վարորդական իրավունքի վկայական,
– 70 տարեկանից բարձր անձանց թույլ չի տրվում լքել իրենց տները, բացառությամբ մոտակա խանութ, դեղատուն կամ բժշկական հաստատություն գնալուց.
– Չեղարկված են միջքաղաքային ավտո և երկաթուղային ուղևորափոխադրումները, բոլոր ներքին ավիաչվերթները:
Տուրիզմի բացումը
Ակնկալվում է, որ ներքին տուրիզմը կվերականգնվի հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի արտերկրից ընդունել զբոսաշրջիկների:
Վրաստանը կբացի իր ցամաքային և օդային սահմանները օտարերկրացիների համար՝ հաշվի առնելով անվտանգության միջոցառումները, որոնք մշակվում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետ համատեղ: Երկրի իշխանություններն արդեն իսկ սկսել են բանակցություններ մի շարք երկրների հետ՝ զբոսաշրջիկների համար «անվտանգ միջանցքներ» ստեղծելու առումով:
Հայտնի է նաև, որ Վրաստանը 2020-ի հունիսի 30-ից կվերսկսվի կանոնավոր միջազգային ավիաթռիչքները: Այս շաբաթ Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ ավելի քան 20 ավիաընկերություն ցանկություն է հայտնել վերսկսել ավիաչվերթները դեպի Վրաստան: Մասնավորապես, իռլանդական ցածր գնով «Ryanair» ավիաընկերությունը հայտարարել է հուլիսի սկզբից Քյոլնից և Միլանից ավիաչվերթները վերսկսելու մտադրության մասին: