Սեպտեմբերի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 646 մարդ, մահացել է 47 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 602 065, այստեղից ապաքինվել է 570 443 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 711:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 553 փորձարկում, այդ թվում 15 965-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 588-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 5.79% է, վերջին 14 օրվանը՝ 6,85%, վերջին 7 օրվանը՝ 6.44%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 700 895 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 12 948 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 39 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 915 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 930 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: