Երեկ առավոտյան Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում ամուսինը կնոջը գտել է սեփական գոմում կախված:
Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի 51-ամյա բնակչուհին ինքնասպան է եղել երեկ հուլիսի 11-ին: Նա մեկ որդի և դուստր ունի: Նա վերջերս է բուժզննում անցել և հարազատներին զգուշացրել են, որպեսզի զգույշ լինեն: Գյուղում ասում են, որ կինը վերջերս տառապում էր հոգեկան խանգարումներով:
Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունը Գանձա գյուղում կատարված ինքնասպանության փաստով քրեական գործ է հարուցել, Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հիման վրա, ինչը նշանակում է «հասցնել ինքնասպանության»: