Նինոծմինդայի մունիցիպալիտետում 8 տարում (2015-2022թթ..) «Գյուղատնտեսական ապահովագրություն» ծրագրի շրջանակներում ընդամենը 1 493 գյուղատնտես է ապահովագրել իր գյուղատնտեսական բերքը։

Նինոծմինդայում գյուղատնտեսներն ամենաշատ ապահովագրել են կարտոֆիլի ցանքատարածությունները:

Այսպիսով՝ 2015 թվականին Նինոծմինդայում ընդամենը 24 գյուղատնտես է ապահովագրել իր բերքը, բոլորը ապահովագրել են կարտոֆիլի ցանքատարածությունները:

2016 թվականին Նինոծմինդայում ընդհանուր 77 գյուղատնտես է ապահովագրել բերքը։

  • ապահովագրվել է կարտոֆիլի 75 ցանքատարածություն
  • ապահովագրվել է կաղամբի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գազարի 3 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գարու 1 ցանքատարածություն

2017 թվականին Նինոծմինդայում գյուղատնտեսական բերքը ապահովագրած գյուղատնտեսների թիվն ավելացել է, 77-ից հասնելով 108-ի։

  • ապահովագրվել է կարտոֆիլի 100 ցանքատարածություն
  • ապահովագրվել է ոչ ջերմոցային բույսերի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գազարի 2 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գարու 3 ցանքատարածություն
  • ապահովագրվել է ցորենի 1 ցանքատարածություն

2018 թվականին Նինոծմինդայում «Գյուղատնտեսական ապահովագրություն» ծրագրի շահառուների թիվն աննշան, բայց նվազել է, 108-ից հասնելով 94-ի։

  • ապահովագրվել է կարտոֆիլի 80 ցանքատարածություն
  • ապահովագրվել է սխտորի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գազարի 4 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գարու 21 ցանքատարածություն
  • ապահովագրվել է ցորենի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է ծաղկակաղամբի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է բազուկի 2 ցանքատարածություն

2019 թվականին Նինոծմինդայում «Գյուղատնտեսական ապահովագրություն» ծրագրի շահառուների թիվն աննշան ավելացել է, հասնելով 104-ի։

  • ապահովագրվել է կարտոֆիլի 91 ցանքատարածություն
  • ապահովագրվել է ոչ ջերմոցային բույսերի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է սխտորի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գազարի 5 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գարու 11 ցանքատարածություն
  • ապահովագրվել է ցորենի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է ծաղկակաղամբի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է բազուկի 4 ցանքատարածություն
  • ապահովագրվել է վարսակի 4 ցանքատարածություն

Արդեն 2020 թվականին Նինոծմինդայում «Գյուղատնտեսական ապահովագրություն» ծրագրի շահառուների թիվը կտրուկ նվազել է 104-ից հասնելով 71-ի։

  • ապահովագրվել է կարտոֆիլի 68 ցանքատարածություն
  • ապահովագրվել է սխտորի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գազարի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գարու 9 ցանքատարածություն
  • ապահովագրվել է ցորենի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է ծաղկակաղամբի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է բազուկի 2 ցանքատարածություն
  • ապահովագրվել է վարսակի 2 ցանքատարածություն
  • ապահովագրվել է բրոկկոլիի 1 ցանքատարածություն

2021 թվականին Նինոծմինդայում բերքը ապահովագրած գյուղատնտեսների թիվր կազմել է 101։

  • ապահովագրվել է կարտոֆիլի 97 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գազարի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գարու 14 ցանքատարածություն
  • ապահովագրվել է ցորենի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է կաղամբ 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է բազուկի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է վարսակի 3 ցանքատարածություն

Այս տարի՝ 2022 թվականին Նինոծմինդայում բերքը ապահովագրած գյուղատնտեսների թիվր շեշտակի նվազել է, 101-ից հասնելով 28-ի:

  • ապահովագրվել է կարտոֆիլի 25 ցանքատարածություն
  • ապահովագրվել է վարսակի 1 ցանքատարածություն
  • ապահովագրվել է գարու 5 ցանքատարածություն

Հիշեցնենք, որ նույն ժամանակահատվածում Ախալքալաքում ավելի քիչ գյուղատնտես է ապահովագրել իր բերքը՝ 1 079։ Ինչպես Նինոծմինդայում, այնպես էլ Ախալքալաքում գյուղատնտեսներն ամենաշատը ապահովագրել են կարտոֆիլի ցանքատարածությունները: