Ինչպես հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում թույլատրվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով:
Գուդաուրի-Կոբի հատվածում թունելներում ավելի քան 30 տեղանոց կցորդով, կիսակցորդով և ավտոբուսների երթեւեկությունը կիրականացվի միակողմանի կարգով: Շարժումն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո», — հայտարարել են ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում: