Վրաց-ռուսական սահմանի «Կազբեկի» և «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին, այսօր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելվում է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային վարչությունը։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր ռիսկ կա: Այդ պատճառով այս հատվածում երթևեկությունն ամբողջությամբ արգելվում է։

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: