Հասարակություն 26 Հունվարի, 2022 • Փարվանայի լեռնանցքում երթևեկությունը սահմանափակ է

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք և ցածր տեսանելիություն) Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ճանապարհին (Փարվանայի լեռնանցք) արգելվում է կցորդով և կիսակցորդիչով մեքենաների և 30 տեղանոց ավտոբուսների երթևեկությունը:

Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝