Ձյան և ձնաբքի պատճառով Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին նշանակության ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունը։
Գործակալության տվյալներով՝ նույն ավտոճանապարհի 110կմ-147կմ (Փարվանա-Նինոծմինդա) հատվածում արգելվում է կցորդավոր և կիսակցորդավոր, ինչպես նաև 22-ից ավելի քան նստատեղ ունեցող M3 կարգի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Իսկ մնացած տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Ավտոճանապարհի 1կմ-94կմ (Կոդա-Այազմա) հատվածում ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։