Այս տարի «Ամանորյա Տաշի շոու»-ում, որն ամեն տարի անցկացվում է Ռուսաստանի Պետական Կրեմլի պալատում, դիմահարդարներից մեկը ախալքալաքցի դիմահարդար Ամալյա Այվազյանն էր։
Ամալյա Այվազյանն Ախալքալաքում ճանաչված դիմահարդար և մատնահարդար է՝ 13 տարվա փորձով։ Այս տարի նա հայտնի է դարձել նաև Հայաստանում, շոու-բիզնեսի ասպարեզում: Նրա մոտ դիմահարդարման համար սկսել են գալ երգիչներ, մոդելներ, դերասաններ… Իսկ տարեվերջին նա իր աշխատանքները ցուցադրեց Կրեմլում։
Ռուսաստանից ժամանած ախալքալաքցի հարսը, ով ստացել է իրավաբանի բարձրագույն կրթություն, իր կարիերան սկսել է մատնահարդարմամբ՝ տասներեք տարի առաջ։ Աստիճանաբար զարգացնելով իր հմտությունները, աշխատելով իր վրա և տիրապետելով նոր տեխնիկայի ու գեղեցկության ոլորտում մասնագիտությունների՝ նա կանգ չառավ դրա վրա։ Նա սկսեց վարպետաց դասեր անցկացնել Հայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, Թբիլիսիում։ Սոցիալական ցանցերն օգնում են նրան հանրահռչակել իր աշխատանքը, որտեղ նա վերբեռնում է իր աշխատանքները։ Ամալյա Այվազյանը սոցցանցերում ունի 38 000 հետեւորդ։
Բայց Ախալքալաքից դուրս առաջընթացը սկսվեց, երբ ամուսնու՝ Ադամ Այվազյանի երազանքները սկսեցին իրականանալ։ Ադամը, սկսելով իր դերասանական կարիերան, օգնեց կնոջը ցույց տալ իր հնարավորությունները հայկական շոու բիզնեսում։
«Երկար տարիներ է զբաղվում եմ այս գործով, սկզբում պար էի դասավանդում, թեև մասնագիտությամբ իրավաբան եմ, ամուսինս ինձ առաջարկեց գնալ և այս մասնագիտության մեջ հմտանալ, որպեսզի կանանց հետ աշխատեմ։ Մանկուց սիրում էի նկարել, գնացի և սովորեցի մատնահարդարման վարպետությունը։ Այդ ժամանակ Ախալքալաքում քչերն էին դրանում զբաղվում, հետո նորություններ բերեցի Ռուսաստանից։ 10 տարվա ընթացքում ես ունեցել եմ մոտ 500 աշակերտ։ Տարին մեկ և երկու անգամ վարպետության դասեր եմ անցկացնում մեր աղջիկների, կանանց համար»,- ասում է Ամալյա Այվազյանը։
Նրա խոսքով՝ ինքը յուրաքանչյուրին անհատապես է մոտենում, սկզբում զրուցում նրա հետ ու հասկանում, թե ինչ է պետք տվյալ մարդուն։
«Ամուսինս աշխատում էր Երևանում, իսկ հետո ինձ հրավիրեցին որպես դիմահարդար այն ֆիլմում, որտեղ նա նկարահանվում էր։ Ես դիմահարդարել եմ դերասանների: Մի երկու հոգու, ծանոթների հրավիրեցինք, որ սկզբում փորձեն, գնահատվեն։ Իմ տեխնիկան տարբեր է, քանի որ սովորել եմ տարբեր երկրներում՝ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, իսկ Ամերիկայում առցանց վարպետության դասեր եմ անցնում։ Այս ամբողջ ընթացքում ինքս ինձնից ինչ-որ բան եմ ավելացրել։ Ես Հայաստանում դիմահարդարել եմ մեկ դերասանուհու, և նրան շատ դուր էր եկել։ Նա ներբեռնել էր իր լուսանկարը իմ դիմահարդարմամբ իր սթորիսում, և նրա բաժանորդները տեսան նրան այնտեղ և այդպես էլ շարունակվեց», – պատմում է նա:
Ամուսինն ու ընտանիքը նրան մղում են տալիս: Նա իրականացնում է պրոդյուսերի, թիկնապահի, խորհրդականի և ֆեյս-կոնտրոլի գործառույթը…
«Ամուսինս ինձ ամեն օր ուժ է տալիս, կարելի է ասել: Ես երբեմն տուն եմ գալիս գիշերվա 2-ին և 3-ին, քնում եմ օրական գրեթե 3 ժամ: Դա շատ քիչ է, բայց առաջ գնալու համար պետք է շատ աշխատել և պետք է անկեղծորեն սիրես քո մասնագիտությունը։ Մենք շատ ընկերասեր ընտանիք ունենք, ուզում եմ սկսել սրանից, և գործնականում 24 ժամ միասին ենք՝ չհոգնելով իրարից ու միշտ միասին ինչ-որ տեղ ենք գնում։ Այսպես մենք հայտնեվցինք «Տաշի Շոու»-ում: Մի գեղեցիկ օր երգչուհի Լիլիթ Կարապետյանն ինձ ասաց՝ դու շատ լավ վարպետ ես, կուզենայի՞ր գնալ Տաշի Շոու։ Բնականաբար որոշեցինք գնալ։ Դիմահարդարի համար բախտ է հայտնվել ոչ միայն հայկական շոու-բիզնեսում, այլ նաև ռուսական, քանի որ դա հայ-ռուսական համատեղ նախագիծ է»,- պատմում է նա։
Այժմ Ամալյայի սոցիալական ցանցերում հայտնվում են այնպիսի անձինք, ինչպիսիք են՝ Գեորգի Կոտը, Սպիտակցի Հայկոն, Ելենա Վորոբեյը, Լուիզա Ներսիսյանը, Աշոտ Ղազարյանը, Կարեն Հովհաննիսյանը, Ներսիկ Իսպիրյանը, Սիլվա Հակոբյանը, Ելենա Բորիսենկոն, Անահիտ Կիրակոսյանը…
«Տաշի Շոուում ես այնքան շատ մարդկանց եմ դիմահարդարել, որ մոռացել եմ: Մենք երկուսով էինք՝ դիմահարդարներս։ Երկու ժամում դիմահարդարեցի 17 հոգու։ Ընդհանուր առմամբ 55 արվեստագետ է եղել: Մի 10 հոգու դիմահարդարել է մեկ այլ դիմահարդար, իսկ մնացածը եկել էին պատրաստ՝ նախապես դիմահարդարված»,- պատմում է Ամալյան։
Յուրաքանչյուր առաջ դրված քայլը կարող է ծառայել որպես կիլոմետր առաջխաղացման մեջ: «Տաշի Շոու»-ից հետո արդյունքներն արդեն տեսանելի են։
«Տաշի Շոուից հետո 5 առաջարկ ունեմ Ռուսաստանում՝ տարբեր քաղաքներում վարպետության դասեր անցկացնելու համար։ Առաջարկել են Երեւանում բացել իրենց դպրոցը եւ դասավանդել այնտեղ։ Վարպետաց դասեր անցկացնելու համար Թբիլիսի հրավիրեցինք 2 հայտնի ընկերությունների։ Շատ առաջարկներ կան: Մենք դրա վրա կանգ չենք առնում և առաջ ենք շարժվում»։
Չնայած դրան, նա շատ է սիրում Ջավախքը և ամենուր փորձում է հանրահռչակել այս շրջանը, որի մասին կա՛մ քիչ բան է հայտնի, կա՛մ ընդամենը խոսակցություններ են գնում։
Քրիստինե Մարաբյան