Պետական աուդիտի ծառայությունն ուսումնասիրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի 2018-2019 թվականների աշխատանքը: Աուդիտորական ծառայությունն իր զեկույցում, որը հրապարակվել էր 2020 թվականի դեկտեմբերի 25-ին, խոսում է մունիցիպալիտետի աշխատանքում առկա թերությունների մասին, ինչպես նաև տալիս է առաջարկություններ՝ դրանք շտկելու ուղղությամբ:

Պետական աուդիտը մատնանշում է թերությունները Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետևյալ ոլորտներում.

Ենթակառուցվածքային նախագծեր.

Թերություններով նախագծերը

Թույլ վերահսկողության պատճառով մունիցիպալիտետը չի կարողացել ապահովել նախագծերի իրականացումն ըստ պայմանագրերի: Բացահայտվել է, որ 38 պայմանագրերի շրջանակներում 7 982 600 լարիի չափով իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը եղել են տարբեր թերություններով:

Չօգտագործված նախագծերը

Մունիցիպալիտետը տարբեր ենթակառուցվածքային նախագծերի վրա ծախսել է 243 500 լարի, մատակարարն ավարտին է հասցրել պայմանագրով նախատեսված աշխատանքները, բայց օբյեկտը չի գործում: Արդյունքում բյուջեի միջոցները ծախսվել են անարդյունավետ:

Թերությունները պետական գնումների գործընթացում

Մունիցիպալիտետը չի ապահովել գնումների իրականացումը ծրագրի փաստաթղթերով սահմանված ժամկետներում: Արդյունքում՝ անհապաղ անհրաժեշտության պատճառով, ստիպված է եղել գնումները կատարել պարզեցված գնման կարգով՝ 502 600 լարիով: «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում մունիցիպալիտետը տենդեր չի հայտարարել, որի արդյունքում տենդերի ընթացքում կորցրել է խնայելու հնարավորությունը: Տենդերային հանձնաժողովը, խախտելով օրենքը, որակազրկել է տենդերի այն մասնակցին, ով առաջարկել էր ցածր գին և կորցրել է 9800 լարիի չափով տենդերային խնայողություն: Գնումների գործընթացի կառավարման բացակայության պատճառով մունիցիպալիտետն անհիմն կերպով երկարացրել էր աշխատանքների իրականացման ժամկետը՝ չստանալով տուգանքով հասանելիք 16 100 լարին:

Չարտոնված անձանց կողմից գույքի տիրապետումը\չստացված վարձավճարը

Մունիցիպալիտետում գույքի տիրապետման գործընթացը բնութագրվում է համակարգված թերություններով.

Գույքի մի մասը, առանց համապատասխան պայմանագրի, օգտագործվում է չարտոնված անձանց կողմից և չեն վճարում մունիցիպալիտետին: Բացահայտվել են դեպքեր, երբ մունիցիպալիտետի փոխարեն գույքից շահույթ են ստանում տարբեր չարտոնված անձինք:

Թերություններ գույքավորման մեջ

2019 թ.-ին մունիցիպալիտետում չի կատարվել հիմնական միջոցների և նյութական արժեքների գույքագրում, ինչը զգալիորեն մեծացնում է ակտիվների կորստի, դրանց վնասման և ապօրինի գործածման ռիսկերը:

Թերություններ բնակչության ջրամատակարարման գործընթացում

Բնակչության ջրամատակարարումը որոշ դեպքերում ընդհատվում է և չի համապատասխանում սահմանված չափանիշներին, հաճախ մատակարարվում է խմելու համար ոչ պիտանի ջուր, բայց մունիցիպալիտետն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: Մունիցիպալիտետը գործողությունների ծրագիր չունի:

Պետական աուդիտի ծառայությունը զեկույցում առաջարկություններ է ներկայացնում նաև Ախալքալաքի քաղաքապետարանի և Սակրեբուլոյի համար` հայտնաբերված թերությունները վերացնելու առումով:

Առաջարկներ.

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանին

– Վերահսկողության համակարգում համապատասխան մեխանիզմների և ընթացակարգերի ներդրում` ապահովելու համար երաշխիքի ստացումը, որը նշված է պայմանագրում, որպեսզի աշխատանքները կատարվեն արդյունավետ և համապատասխան պայմանագրի պայմաններին:

– Գնումների աշխատանքների իրականացման ընթացքում պարբերաբար իրականացնել մոնիտորինգ, գործում թերություններ հայտնաբերելու դեպքում, ժամանակին գործարկել երաշխիքային մեխանիզմը` թերությունը վերացնելու նպատակով, իսկ օբյեկտի մեխանիկական վնասման դեպքում կապ հաստատել պատկան մարմինների հետ:

– Հատուկ ենթակառուցվածքային նախագծերը պլանավորելիս՝ ժամանակին ուսումնասիրել առկա ֆինանսական և նյութական ռեսուրսները և պարզել ծրագրի իրականացման և նպատակին հասնելու հնարավորության աստիճանը:

– Ապահովել սկսված նախագծերի ավարտը, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են ծրագրի համապատասխան պլանավորման և իրականացման համար:

– Իրականացնել գույքի, կարիքների և պարտականությունների համապատասխան գույքագրում` օրենքով սահմանված կարգով, որը թույլ կտա որոշել ակտիվների և պարտավորությունների իրական մնացորդները և դրանք համեմատել հաշվապահական տվյալների հետ:

– Ընտրել պատասխանատու անձանց, ովքեր պատասխանատու կլինեն անցկացման համար, և կապահովեն, որ գույքագրումն իրականացվի գործող օրենսդրության շրջանակներում` որոշակի հաճախականությամբ:

Առաջարկություններ Ախալքալաքի քաղաքապետարանին և Սակրեբուլոյին

– Մշակել գույքի համապատասխան կառավարման, տնօրինման և համապատասխան վերահսկման մեխանիզմների սահմանման կանոններ: Դա կնպաստի ժամանակին կանխարգելել և բացահայտել այն դեպքերը, երբ սեփականատերերը ապօրինի կերպով օգտագործում են գույքը:

– Քաղաքապետարանը պետք է մշակի և ներդնի այնպիսի համակարգ, որը նախատեսում է վարձակալված գույքի ժամանակավոր օգտագործման համար վարձավճարի գանձում:

– Պատասխանատու անձինք պետք է ուսումնասիրեն վարձակալների պարտքերը և վերցնեն վարձավճարի համար համապատասխան գումարը:

– Քաղաքապետարանը պետք է բացահայտի գույքի տիրապետման և այդ անձի նկատմամբ վերահսկողության համար պատասխանատուներին և օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկի նրանց առնչությամբ:

– Պլանավորի և իրականացնի համալիր միջոցառումներ, որոնք ողջամիտ ժամկետում կապահովեն ջրամատակարարման և դրա որակի բարելավումը` սահմանված նորմերին համապատասխան:

– Քաղաքապետարանը պետք է կարգի բերի գոյություն ունեցող ջրամատակարարման համակարգերը, համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի լիցենզավորված ընկերությունը ապահովի ջրամատակարարման համակարգերի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը: