Պատասխանատուները խոստանում են Ախալքալաքում լուծել ջրի խնդիրը:
Ապրիլի 18-ի երեկոյան, 23:00-ից սկսած Ախալքալաքում ջուր չկա: Քաղաքի գլխավոր ջրագծի փականը կոտրվել է: Ջրամատակարարումը կվերականգնվի, երբ գտնեն և տեղադրեն նոր փական:
Գլխավոր ջրատարի, որը գտնվում է կամրջի մոտ Բավրա գյուղի մոտակայքում, փականը կոտրվել է: Ախալքալաքի Ջրամատակարարման սպասարկման կենտրոնն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի գտնեն փականը և փոխեն:
«Քաղաքի գլխավոր ջրատարի փականը կոտրվել է: Այս պահին մենք աշտախում ենք, որպեսզի մինչև երեկո քաղաքում ջրամատակարարումը վերականգնվի»,- ասում է Ախալքալաքի ջրամատակարարման սպասարկման կենտրոնի աշխատկից Վազգեն Քոսյանը: