Լևան Իոսելիանիին ընտրվել է Վրաստանի հանրային պաշտպան։ Պատգամավորներից 96-ը քվեարկել է ի օգուտ Իոսելիանիի, դեմ քվեարկողներ չեն եղել: Նա հանրային պաշտպանի պաշտոնում ընտրվել է 6 տարի ժամկետով։

Լևան Իոսելիանին ժողովրդական պաշտպանի թեկնածու էր առաջադրվել «Քաղաքացիներ» կուսակցության կողմից։

Սկզբում հանրային պաշտպանի պաշտոնի համար ընտրվել էր 19 թեկնածու, սակայն կուսակցությունները չկարողացան պայմանավորվել միասնական թեկնածուի շուրջ:

2020 թվականից Լևան Իոսելիանին Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է կուսակցական ցուցակով՝ «Ալեկո Էլիսաշվիլի՝ քաղաքացիներ» ընտրական դաշինքով։ 2021 թվականից Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն է։