Մայիսի 18-ից, Վրաստանում վերացվում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում երեքից ավել մարդկանց հավաքի արգելքը: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Սակայն, ըստ նրա խոսքերի՝ արգելքը գործում է ավտոմեքենայով տեղաշարժվելու դեպքում:
«Երեքից ավել մարդկանց հավաքի սահմանափակումները վերացվում են, ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: Սակայն դա չի նշանակում, որ վերացվում է երեքից ավել մարդկանց հավաքի արգելքն ավտոմեքենայով տեղաշարժվելիս:
Չնայած այն ամենին, որ սահմանափակումն ունի շատ կարևոր համաճարակաբանական նշանակություն, որը վստահեցնում են բժիշկները, և որին մենք հավատում ենք: Ինչպես գիտեք, մասնագետների հանձնարարականներն այս տեսանկյունից մեզ համար կարևոր են հատկապես համավարակի դեմ պայքարում»,- ընդգծել է Գախարիան: