Սագարեջոյի Ուդաբնո և Ղվարելիի Սանավարդո գյուղերի մերձակայքում երկու անօդաչու թռչող սարքի կործանման մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Ըստ ներքին գործերի նախարարության՝ Կախեթիում՝ Սագարեջոյի մունիցիպալիտետի Ուդաբնո և Ղվարելիի մունիցիպալիտետի Սանավարդո գյուղերի մերձակայքում անօդաչու թռչող երկու սարքի կործանման մասին հաղորդագրությունը գրանցվել է հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 18:35-ին և 18:45-ին:
Ներքին գործերի նախարարությունն անմիջապես սկսել է հետաքննչական գործողությունները: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
«Դեպքի վայրում կենտրոնացված են իրավապահները, քրեագետները իրականացնում են համապատասխան միջոցառումներ»,- ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ: