Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 343 997-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 152-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7 921 դեպք կա, այլ պատճառով՝ 1 494։
Ապաքինվել է ևս 153 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 329 281 է։ Փաստացի բուժվողների թիվը 5 301 է։
Ընդհանուր առմամբ 2 509 795 թեստ է արվել, մեկ օրում` 6 756։