ԱՄՆ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Բանաձևը ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի կողմից։
Հարկ է նշել, որ հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Փաստաթուղթն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ:
Փաստաթղթում նշված է, որ «ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար կարևոր է, որպեսզի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված լինի»:
Ներկայացուցիչների պալատը հանդես է եկել կոչով, որ «ԱՄՆ-ի քաղաքացիներն ունենան ավելի շատ տեղեկություն Հայոց ցեղասպանության մասին»:
Հատկանշական է, որ կոնգրեսականները տարվա ընթացքում նման բանաձևեր քննարկել են բազմիցս, սակայն փաստաթուղթը ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քվեարկության երբեք չի դրվել: