Մարտի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 993 մարդ, մահացել է 12 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 646 545, այստեղից ապաքինվել է 1 621 396 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 720:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5 460 փորձարկում, այդ թվում 3 749-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 711-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4.19% է, վերջին 14 օրվանը՝ 4.39%, վերջին 7 օրվանը՝ 3.43%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 853 264 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 201 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: