Մայիսի 27-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ ստեղծված կայքում:
Կայքի տվյալներով, այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակը կազմում է 735:
Ապաքինվել է ևս 20 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր քանակը կազմում է 557 հոգի:
Բացի այդ, Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով արտասահմանից վերադարձել է հայրենիք:
Կորոնավիրուսից երկրում մահացել է 1 պացիենտ:
Կարանտինում է գտնվում 3076 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 250: