Հայաստանում դեկտեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 343 708-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 72-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7 903 դեպք կա, այլ պատճառով՝ 1 493։
Ապաքինվել է ևս 364 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 328 799 է։ Փաստացի բուժվողների թիվը 5 513 է։
Ընդհանուր առմամբ 2 497 107 թեստ է արվել, մեկ օրում` 4 897։