«Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, շնորհավորում եմ մեր բարեկամ Հայաստանին ու Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ», – այս մասին թվիթերի իր էջում գրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այսպես է նա արձագանքել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-հայկական հակամարտության մասին համաձայնագրի ստորագրմանը:
«Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, շնորհավորում եմ մեր բարեկամ Հայաստանին ու Ադրբեջանին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ և շնորհակալություն եմ հատնում ֆասիլիտատորներին: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին: Խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն: Միասին համագործակցության նոր փուլ ենք մտնում»,- գրում է Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: