Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։

«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ամբողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից»,- ասվում է գրառման մեջ:

Դեսպանությունը հիշեցրել է, որ ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով կոնտակտային համարները և էլեկտրոնային փոստի հասցեն գործում են։