Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարման և «Երիտասարդությունը երիտասարդության հանար» երիտասարդական ասոցիացիայի կողմից իրականացվող «Նվիրի՛ր Նոր տարի» բարեգործական նախագիծը օգնում է Վրաստանի մանկատներին։ Ախալքալաքում նախագիծն իրականացնում են վերոնշյալ կազմակերպության անդամները, նրանք նվերներ են հավաքում Նինոծմինդայի մանկատան համար։
Ախալքալաքում «Նվիրի՛ր Նոր տարի» նախագծին մասնակցում են Ժաննա Պետրոսյանն ու Գրիշա Մկրտչյանը։ Նրանք օգնություն են հավաքում Նինոծմինդայի մանկատան համար։
Բարեգործական ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են տրամադրել գրքեր, հագուստ, քաղցրավենիք, խաղալիքներ, որոնք կնվիրաբերվեն մանկատանը։
Ցանկացողները կարող են մասնակցել այս բարեգործական ակցիային և իրենց նվերները դեկտեմբերի 26-ին ժամը 12:00-18:00-ն բերել Ախալքալաքի կենտրոնական զբոսայգի, որտեղ կբացվի ընդունմանան կետ։ Նինոծմինդայի մանկատան երեխաներին նվերները կհանձնվեն դեկտեմբերի 28-ին։
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք +995 598 24 02 37 հեռախոսահամարով Ժաննա Պետրոսյանին
կամ +995 598 991 908 հեռախոսահամարով՝ Գրիշա Մկրտչյանին։