Ախալքալաքի մունիցիպալիտետում մանկապարտեզներում ամառային արձակուրդների հարցը տևական ժամանակ է քննարկվում է, քանի որ տարածված է կարմրկուկ և ջրծաղիկ, որոշ մանկապարտեզներում նույնիսկ կարանտին հայտարարվեց։ Հիմա արդեն որոշվում է արձակուրդ սահմանել հուլիսի 5-ից։
Շրջանում դեռ ակտիվ տարածված է ջրծաղիկը և կարմրուկը։ Մանկապարտեզներում դեռ կան վարակակիր երեխաներ, ինչպես նշում է Մանկապարտեզների միավորման տնօրենը՝ չնայած իրենց և Ախալքալաքի առողջապահական կենտրոնի հորդորներին և պահանջներին՝ հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ, միևնույնն է կան ծնողներ, ովքեր իրենց հիվանդ երեխաներին ուղարկում են մանկապարտեզ։
«Չնայած այն փաստին, որ երեխան ջրծաղիկ ունի, տեսնում ենք, որ պատված է ադամանդյա կանաչով (զելյոնկա), միևնույն է ծնողն ուղարկել է, զանգում ենք, որ երեխային գա տուն տանի, չի գալիս։ Այս ֆոնին մենք որոշել ենք հուլիսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ն արձակել բոլոր մանկապարտեզները»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։
Ախալքալաքի առողջապահական կենտորնի տնօրեն Սիրանուշ Տոնակայնանն ասաց, որ ինքն այսօր նամակով կդիմի քաղաքապետարան՝ հուլիսի 5-ից մանկապարտեզներում արձակուդ սահմանելու համար։
«Այս պահին զբաղված եմ քաղաքապետարան դիմելու գործերով, որպեսզի օգոստոսի փոխարեն արձակուրդը սահմանենք հուլիսին, այսինքն՝ եթե նախկինում արձակում էինք օգոստոս ամսին, հիմա հուլիսին արձակենք, քանի որ կարմրուկն ու ջրծաղիկը շատ-շատ է տարածված։ Ես դիմում կներկայացնեմ մեկ ամսով արձակելու համար»,- ասաց Սիրանուշ Տոնականյանը։
Հարկ է նշել, որ այն մանկապարտեզները, որոնք կարանտինի էին անցել արդեն բացվել են, սակայն երեխաների հաճախականությունը շատ քիչ է կամ ընդհանրապես չեն հաճախում նախակրթարան։