Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում ընթանում է 2022 թվականի բյուջեի քննարկման գործընթացը։ Մունիցիպալիտետի հիմնական ֆինանսական փաստաթուղթը քննարկվել է հանձնաժողովներում և բյուրոյում, ասօր կկայանա Խորհրդի նիստը։ Երեկ Բյուրոյի նիստում պատգամավորները քննարկել են ենթակառուցվածքային աշխատանքները, որոնք, միջոցներ լինելու դեպքում, տեղական իշխանությունները մտադիր են իրականացնել առաջիկա 2022 թվականին:
Այս բոլոր ենթակառուցվածքային աշխատանքների նախագծերը և նախահաշիվները կան։ Քաղաքապետարանի Ենթակառուցվածքների ծառայությունն այս աշխատանքները ներկայացրել է քննարկման և հետագա հաստատման, որպեսզի հաջորդ տարի, եթե ֆինանսներ լինեն, անմիջապես իրականացնեն դրանք։
Դրանք հիմնականում գյուղական ճանապարհների ասֆալտապատման ենթակառուցվածքային նախագծերն են։ 7 նախագիծ՝ 9 982 075 լարիի չափով։
Նախագծերը հետևյալն են.
Կարծախի մայրուղուց Դադեշ գյուղ՝ 2600 մ, 1 207 710 լարիի չափով.
Էրինջա գյուղից Մյասնիկյան գյուղ՝ 4032 մ, 1 827 650 լարիի չափով.
Քարսեպ-Ափնիա-Վարձիա՝ 4457 մ, 2097 910 լարիի չափով.
Աբուլ-Կարտիկամ՝ 4048 մ, 1 862 390 լարիի չափով.
Խուլգումո-Կուլիկամ ՝ 2413 մ, 2 167 760 լարիի չափով.
Աղմաշենեբելի փողոցը՝ ոստիկանության շենքի դիմաց, 80 024 լարիի չափով.
Հոկամ-Քարսեպ ճանապարհը՝ 1200 մ, 738 631 լարիի չափով։
Հարկ է նշել, որ սրանք ոչ բոլոր ենթակառուցվածքային նախագծերն
են, որոնք տեղական իշխանությունները պատրաստվում են իրականացնել մունիցիպալիտետում։