Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 3 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 106: Ընդ որում 248-ը՝ Ախալքալաքում, 128-ը՝ Նինոծմինդայում։
ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 75 նոր դեպք։
Ադիգենի` 12,
Ախալցիխե` 24,
Բորժոմի` 28,
Ասպինձա` 8,
Ախալքալաք՝ 3 և Նինոծմինդայում այսօր դեպքեր չի գրանցվել։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 343 անձ:
Ախալցիխեում՝ 448,
Բորժոմիում՝ 336,
Ադիգենում՝ 291,
Ասպինձայում՝ 140,
Ախալքալաքում՝ 117,
Նինոծմինդայում՝ 21:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 117 մարդ, որից 64-ը՝ Ախալցիխեում, 53-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 69 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 209, մահվան դեպքերը 23։
Այս պահի դրությամբ սպասվում է 110 թեստի պատասխան։