Դեկտեմբերի 13-ի երեկոյան, Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղում կախաղան է բարձրացել միջին տարիքի տղամարդ:

Գյուղի բնակչի խոսքով, Ա.Ծ.-ին կախված վիճակում են գտել սեփական տան հարևանությամբ գտնվող անասնագոմում: Նա մոտ 65 տարեկան էր:

Այս մասին հայտնում է Ռադիո NOR-ը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեպքի մանրամասները JNEWS-ը ճշտում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունից: