Ապրիլի 12-ին, գիշերը՝ ժամը 2:04-ի սահմաններում 3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Նինոծմինդայում: Էպիկենտրոնը եղել է Նինոծմինդա քաղաքից 4 կմ և Օրոջալար գյուղից 1 կմ հեռավորության վրա:
Տատանումներն ուժեղ զգացվել են նաև Ախալքալաքում, նախնական տվյալներով երկրաշարժը ավերածություններ չի պատճառել: Այս մասին հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը: