Այսօր, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից սկսվեց Սուրբ Նինոյի ճանապարհով ամենամյա ուխտագնացությունը: Ուխտագնացներից մեկը Վրաստանի նախագահն էր՝ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ուխտագնացությանը նախորդող Սուրբ Պատարագին մասնակցում էին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Ninooba1
Ձյունածածկ, լեռնային բնապատկերները՝ Վրաստանի ամենամեծ լճի՝ Փարվանայի ջրերի ֆոնի վրա, որին շրջապատում է ընդարձակ մարգագետինը, որի կենտրոնում Սուրբ Նինոյի մենաստանն է, այսօր մարդաշատ էր:
ninooba4

Ամեն տարի հունիսի 1-ին այստեղ նշվում է Սուրբ Նինոյի օրը, եւ այստեղից է սկսվում ուխտագնացությունը դեպի Վրաստանի կրոնական մայրաքաղաք Մցխեթա: Ուխտագնացները կրկնում են այն ուղին, որը Սուրբ Նինոն մի անգամ անցել է՝ Վրաստանում տարածելով քրիստոնեությունը:

ninooba2
Այսօր մայրաքաղաքից բարձրաստիճան հյուրերը մասնակցում էին Սբ. Պատարագին, իսկ Մամուկա Բախտաձեն առաջին անգամ վարչապետի պաշտոնում այցելեց Ջավախք: Սրբազան արարողությունն սկսվեց ժամը 10-ին, իսկ ժամը 13:00-ին ուխտավորներն արդեն սկսեցին իրենց երկար ճանապարհորդությունը դեպի Մցխեթա՝ Ախալքալաքով, Ախալցիխեով եւ այդպես շարունակ: Ավելի քան մեկ ամսվա ընթացքում ուխտավորները Ջավախքից կանցնեն Մցխեթա՝ հուլիսի 13-ին Սվետիցխովլոբայի տոնական ծառայությանը մասնակցելու:
ninooba5

Ninooba6

Սբ. Նինոն ծնվել է Կապադովկիաում, ազնիվ ու բարեպաշտ ծնողների միակ դուստրն է եղել:

ninooba7

Ninooba 14
Սրբուհին Մցխեթայում քրիստոնեություն է քարոզել և Սուրբ Հոգու զորությամբ բժշկել է: Ըստ ավանդության, այնքան է հռչակվել, որ Վրաց Միհրան թագավորն ու Նանա թագուհին նրան հրավիրել են արքունիք՝ բուժելու իրենց հիվանդ զավակին: Կույսը բուժել է նրան՝ խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած թագուհուն: Իսկ Վրաց Միհրան թագավորը, մի անգամ որսորդության գնալիս, հանկարծակի շրջափակվել է մութ մառախուղով: Որոշել է աղոթք հղել Նինոյի քարոզած Աստծուն. խավարը փարատվել է, որից հետո թագավորը հրաման է արձակել՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Բարձրյալ Աստծո Որդու, իսկ Նինոյին՝ որպես առաքյալի: Թագավորի գործակցությամբ Նինոն քանդել է տվել Քուռ գետի ափին՝ բլրի վրա կանգնեցված Արամազդի արձանը և փոխարենը կանգնեցրել Քրիստոսի խաչի նշանը: Այդ փայտե անշուք խաչը տեսնելով՝ նախարարները և ժողովուրդը հիասթափվել է, բայց երբ Նինոյի աղոթքով ամպի սյուն (սվետի) է իջել ու երկնային բուրմունքով պարուրել բլուրը, և հետո ծագել է խաչանման պայծառ լույս ու տասներկու աստղերով կանգնել փայտե խաչի վրա, այդ հրաշքին ի տես, բոլորը դարձի են եկել և ընդունել քրիստոնեական կրոնը:
Ninooba 11

ninooba 3

Ninooba 9

Նինոյի խորհրդով Վրաց թագավորը պատգամավորներ է ուղարկել Կոստանդիանոս կայսրին, որպեսզի հոգևորականներ առաքվեն Վրաստան՝ քրիստոնեական կարգ ու կանոն հաստատելու և պաշտոնավարելու համար: Ժողովրդային մկրտություն է տեղի ունեցել Կուր գետում: Ապա Մցխեթայում կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին: Իսկ Նինոն շրջել է վրացական մյուս գավառներում և քարոզել երկնքի արքայությունը: Վախճանվել է խաղաղությամբ՝ բնական մահով: Գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն ուխտավայր է դարձել: Նինոն իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ: Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, խոսել հովիվների հետ:
Ninooba 12

Ninooba13

Ninooba17

Ninooba 15
Քրիստինե Մարաբյան