Օրջա գյուղից Տաթև Խոցանյանը այն ակտիվ երիտասարդներից է, ով կամավորական տարբեր աշխատանքներ կատարելով պայքարում է իր շրջանի և հասարակության զարգացման համար:

Չնայած դեռ 17 տարեկան է, բայց հասցրել է բազմաթիվ հաջողություններ գրանցել: Դրանցից մեկն է «Վրաստանի կամավոր» ծրագիրը, որին մասնակցելով Տաթևը ճանաչվել է 2021 թվականի լավագույն կամավոր անվանակարգում հաղթող՝ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, և հիմա YSFR-ում նա մարզային կամավոր է:

«Ընկերուհուս հետ միասին կազմակերպել և իրականացնում ենք նախագիծ՝ վրաց լեզվի խոսակցական ակումբ, հայալեզու դպրոցների աշակերտների համար: Ցանկանում ենք հետագայում ավելի մեծ նախագիծ սկսել Ջավախքում քաղաքացիական ակտիվությունը բարձրացնելու նպատակով»:

Տաթևը սովորում է Օրջայի հանրային դպրոցի 12-րդ դասարանում և նրա հաղթանակները ուսման ոլորտում հենց այդտեղից էլ սկսվել են: Առաջին անգամ դպրոցի շրջանակներում, 8-րդ դասարանում մասնակցել է Էտալոն մրցույթին, ներկայացնելով իր դպրոցը գրավել է 2-րդ հորիզոնական:

Օտար լեզուների հանդեպ նրա հետաքրքրությունը առաջացել է այն ժամանակվանից, երբ հաճախել է Lag (local action group), մինչև համաճարակը մասնակցել է բազում ծրագրերի ու նախագծերի, այնուհետև, երբ ամեն ինչ դարձավ հեռավար, Տաթևը սկսել է հետաքրքրվել վրաց լեզվի ուսուցմամբ և ինքն է սկսում կազմակերպել նմանատիպ նախաձեռնություններ:

«Հետաքրքրված էի պատմությամբ, հատկապես հայոց պատմությամբ, 5 տարեկանից մինչև 16 տարեկան հաստատ գիտեյի որ լրագրող եմ ուզում դառնալ»:

Այնուհետև Ախալքալաքի Հայկական երիտասարդական կենտրոնում հաճախել է հայոց պատմության ու այլ դասընթացների: 2019 թվականին մասնակցել է Հայագիտական օլիմպիադային, նվաճելով 3-րդ հորիզոնականը:

«Հատկանշական էր 2020 թվականին «Ախալքալաքի երիտասարդական գաղափար» հասարակական կազմակերպության անդամ ընտրվելս, որով մեկնարկ տրվեց նաև կամավորական գործունեությանս, այնուհետև նաև Pita-ում սկսեցի հետաքրքրվել դասընթացների անցկացմամբ և վերապատրաստվելով որպես դասընթացավար գյուղերում անցկացրեցի թրեյնինգներ՝ Վրաստանում ինտեգրման թեմայով, այժմ մի քանի հասարակական կազմակերպություններում ներգրավված եմ որպես ակտիվ կամավոր»:

moxalise

Տաթևին հետաքրքրում են տարբեր ոլորտներ որոնցում փորձում է մասնակցություն ունենալ, օրինակ քաղաքականություն, լրագրություն, լուսանկարչություն, իրավագիտություն և այլն:

Նա կամավորական է «Իմ ձայնը» ռադիոյում, ունի իր հեղինակային՝ «Իմ մասնագիտությունը» հաղորդումը, որտեղ նա երիտասարդների հետ զրուցում է նրանց ապագա մասնագիտության, նախասիրությունների և հետագա անելիքների մասին:

moxalise1

Բացի կամավորական աշխտանքներից Տաթև Խոցանյանը ստաժավորում է անցել Aliq Media-ում և Geobal կազմակերպությունում թվային մարքեթինգի ուղղությամբ: Նա գտնվում է, որ նպատակի համար պայքարելու ժամանակ կապ չունի ոչ ապրելու վայրը, ոչ էլ որևէ այլ հանգամանք:

«Չեմ կարծում, որ խնդիրը բնակության վայրն է, իմ հասարակությունում ես ինձ լավ եմ զգում և կարծում եմ, որ անձը կարող է զարգանալ, եթե ունի նպատակ ու ցանկանում է փոխել իր շրջապատը դեպի լավը, ապա կարող է հասնել հաջողության յուրաքանչյուր դեպքում՝ պայմանների առկայության և բացակայության դեպքում»:

Նրա կարծիքով իր հասակակիցների շրջանում բավականին բարձր է ակտիվության մակարդակը և շատերը փորձում են ամեն կերպ օգնել շրջանին զարգացման հարցում:

Լիդա Ալմասյան