Թբիլիսիում անցկացվեց Հարավկովկասյան ԶԼՄ-ների 13-րդ կոնֆերանսը, որտեղ քննարկվեց ԶԼՄ-ների խնդիրները` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Կոնֆերանսի արդյունքում վերամշակվեց առաջ քաշված խնդիրների վերաբերյալ առաջարկությունները, հետագայում ներկայացնելու համար այդ երկրների կառավարություններին:

Ավելի քան 100 մասնակիցներ՝ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից Հարավկովկասյան գիտաժողովի ժամանակ քննարկեցին ԶԼՄ-ների մարտահրավերները և խնդիրները, «ԶԼՄ-ների ազատության մարտահրավերների բազմազանություն և խոսքի ազատության» անվան ներքո: Գիտաժողովն անցկացվում էր ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով Ներկայացուցչության հովանավորությամբ:

Բացման խոսքով հանդես եկան ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ` Դունյա Միյատկովիչը և Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:

ОБСЕ1

Թբիլիսիում կայացած երկօրյա գիտաժողովում քննարկվեցին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության խնդիրները, լրագրողների դեմ հարձակումների անպատժելիությանը վերջ տալու ջանքերի անհրաժեշտությունը, ինչպես նաև առցանց սպառնալիքները կին լրագրողների և բլոգերների դեմ: Հայտնի ադրբեջանցի լրագրող, Արիֆ Ալիևը՝ «Ենի Նեսիլ» լրագրողական կազմակերպության նախագահը ներկայացրեց Ադրբեջանում «զրպարտության» մասին օրենքի հետ կապված իրավիճակը, որը Վրաստանում ընդունվել է 2004 թ.-ին, իսկ Հայաստանում 2010 թ.-ին: Բանավեճի ընթացքում Ադրբեջանի լրագրողները ներկայացրին՝ լրագրողների պաշտպանության և անվտանգության վերաբերյալ երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաև շինծու մեղադրանքներով և այլ ձևերով լրագրողների վրա ճնշման մասին:

Skype-ով ելույթ ունեցավ հայտնի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով չի կարող մեկնել Ադրբեջանից: Նա խոսեց Ադրբեջանում կին լրագրողների նկատմամբ ճնշումների և բռնության մասին:

Գիտաժողովի ժամանակ խոսվեց նաև վրացական «Ռուսթավի 2» հեռուստալիքի իրավիճակի մասին, որը մնում է չլուծված: Խոսվեց նաև օնլայն սպառնալիքների, և լրագրողների, և բլոգերների անվտանգության թեմաների շուրջ, ինչպես նաև հակամարտությունների ժամանակ ԶԼՄ-ների քարոզչության մասին, իրավիճակը ներկայացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ռուսաստանում ԶԼՄ-ների իրավիճակի և տարբեր երկրներում սոցիալական լրատվամիջոցների հանրահայտության մասին պատմեց Ինտերնետ-Ստեղծողների Ասոցացիացիայի փոխնախագահ Անտոն Մերկուրովը:

Վրաստանի տարածաշրջանային հեռարձակողների միության նախագահ` Նաթիա Կուպրաշվիլին ներկայացրեց վրացական հեռուստաալիքների թվային հեռարձակմանն անցնելու արդյունքները, որոնց հիման վրա` Վրաստանում կա 63 հեռուստաալիք, որոնցից 25-ը՝ ազգային մակարդակով, 25-ը տարածաշրջանային, իսկ 14-ը՝ կամ կաբելային, կամ արբանյակային հեռուստաալիքներ են: Այս թեմաներով բանավեճի ժամանակ, քննարկվեց նաև Ախալքալաքի «АТВ 12» և Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստաընկերությունների իրավիճակը, որոնք ֆինանսական և տեխնիկական պատճառներով չկարողացան անցնել թվային հեռարձակման:

Գիտաժողովի ընթացքում քննարկվեց նաև Վրաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով` հայերեն և ադրբեջաներեն լեզուներով ոչ բավարար հաղորդումների խնդիրը: Վերջնական նիստում քննարկվեց Գիտաժողովի արդյունքների վերաբերյալ Հռչակագրի նախագիծը, որը կուղարկվի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների կառավարություններին` ԶԼՄ-ների վիճակի բարելավման առաջարկությունների տեսքով:

Քրիստինե Մարաբյան