Վրաստանի ոչ բոլոր մունիցիպալիտետներում են գումարվել Սակրեբուլոյի առաջին նիստը, որոշներում նիստեր կայացել են, սակայն նախագահ չի ընտրվել։ Տեղական ինքնակառավարման օրենսդիր մարմնի նոր առանձնահատկությունների և օրենսդրության համաձայն նրանց աշխատանքում նորարարությունների մասին Jnews-ը զրուցել է ինքնակառավարման փորձագետ Կոտե Կանդելակիի հետ։
– Վրաստանի 10 մունիցիպալիտետում, տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում, հաղթել են ընդդիմադիր կուսակցությունները։ Ինչպես են աշխատում իշխանությունները տվյալ մունիցիպալիտետններում, կան որոշակի առանձնահատկություններ։
Ընդդիմադիր 10 Սակրեբուլոներից, քվորումի բացակայության պատճառով, առաջին հանդիպումները չեն կայացել Բաթումիում և Օզուրգեթիում, ընդդիմությունը չի մտել Սակրեբուլո։ Մնացած մունիցիպալիտետներում նախագահ չեն ընտրել։ Քանի դեռ այս մունիցիպալիտետներում նախագահ չի ընտրվել, նրանք ոչինչ չեն կարող անել, քանի որ բոլոր նորմատիվ ակտերը պետք է ստորագրվեն նախագահի կողմից։
– Ժողովրդավարական գործընթացների առումով սա առաջխաղացում է, որ կան Սակրեբուլոներ, որտեղ մեծամասնությունը ընդդիմությունից է, բայց գործնականում պարզվեց, որ դա խնդիր է։ Ինչպես վարվեն մունիցիպալիտետները։
Չէ, գործնականում չի աշխատում, Բաթումիում Սակրեբուլոյի անդամները 35-ն են, մեկը մահացել է, մնացել են 17 և 18։ Եթե նրանք հավաքվեին ու հաստատեին նոր Սակրեբուլոյի լիազորությունները, ապա չէին կարողանա նախագահ ընտրել, և այդ իսկ պատճառով հիմա այնտեղ փակուղային իրավիճակ է։ Նախագահը չի կարող լուծարել, հարկավոր է 6 ամիս չաշխատել, չհանդիպել, ժողովներ չանել, որ նախագահը կարողանա լուծարել։ Եթե Սակրեբուլոյի աշխատանքը խանգարում է կազմակերպության աշխատանքին, ապա կարելի է լուծարել, բայց դժվար է ապացուցել, թե ինչն է խանգարում։
-Բայց ինչպես աշխատի քաղաքապետարանը։
Այս բոլոր մունիցիպալիտետներում, որտեղ տվյալ խնդիրն առկա է, բյուջեն արդեն հաստատվել է։ Բոլոր նորմատիվ ակտերն արդեն հաստատված են՝ հաստիքային ցուցակը, աշխատավարձը և այլն, այն ամենն, ինչ անհրաժեշտ է աշխատանքի համար, արդեն հաստատվել է հին Սակրեբուլոյի կողմից։
–Այսինքն, այս սցենարը պատրաստել են հին Սակրեբուլոները։
Նրանք կանխավ նախատեսել էին, նրանք ժամանակ ունեին հաստատելու։ Իսկ հիմա, եթե նրանք չհավաքվեն Բաթումիում ու չընտրեն լիազորությունները, ապա նորից Բաթումիում կիշխանավարի հին Սակրեբուլոն։
– Ինչպես ստացվեց, որ հաջորդ՝ 2022 թվականի բյուջեն արդեն հաստատված է։
Վրաստանի օրենսդրության համաձայն, մինչև նոյեմբերի 15-ը քաղաքապետարանը բյուջեն պետք է ներկայացնի Սակրեբուլոյի քննարկմանը։ Դրանից հետո երեք շաբաթ կա փոփոխությունների կամ բողոքների համար։ Մինչեւ նոյեմբերի 25-ը նա կարող է բյուջեի նախագիծը նկատառումներով հետ ուղարկել քաղաքապետարան։ Եթե չհաստատեն, Սակրեբուլոն կլուծարվի, և քաղաքապետը հրաժարական կտա, հետևաբար Սակրեբուլոյում, որտեղ հավասար թվով ընդդիմադիր և իշխանական պատգամավորներ կան, մտավախություն ունեին, որ ընդդիմադիր Սակրեբուլոն չհաստատի և արտահերթ ընտրություններ լինեն։ Եվ այսպես, նրանք գտան սողանցք, որ ոչինչ չի լինի, եթե ֆարսային ռեժիմով հին Սակրեբուլոն ընդունի գալիք տարվա բյուջեն։ Օրենքը թույլ է տալիս։ Նրանք նկատառումներով հետ չեն ուղարկում ու հաստատում են։ Բայց որպեսզի հետո չմտածեն, որ չճչա, որ սա հատուկ 10 այն մունիցիպալիտետների համար է արվել, որտեղ ընդդիմությունը հաղթել է, որոշել են թույլ տալ բոլոր մունիցիպալիտետներին։ Բայց հետո թաքցնելու բան չկար, բոլորը հասկացան։
–Տեղական ինքնակառավարման մասին օրենքում կատարված փոփոխություններից ելնելով այս տարի ինչ փոփոխություններ կան։
Այս տարի արգելվում են շատ նոր խմբակցությունները։ Մեկ խմբակցությունում կարող են լինել մեկ կուսակցության ներկայացուցիչներ, օրինակ՝ Ախալքալաքն ունի 37 պատգամավոր «Երազանքից», նրանք կարող են մտնել միայն «Երազանք» խմբակցություն, եթե մեկը չցանկանա ու դուրս գա, ապա մնում է առանց խմբակցության, մնում է որպես անկախ պատգամավոր, չի կարող ոչ մի տեղ մտնել։ Խմբակցության 3 անդամի համար կա մեկ տեղակալ։ Ախալքալաքում «Երազանքը» կունենա 7 տեղակալ, խմբակցության 8 վճարվող պաշտոն։ Տարբեր խմբակցություններ փակվել են, բայց ավելացվել են տեղակալներ։
Տարբեր կուսակցություններ կարող են միավորվել, եթե խմբակցության համար բավարար անդամներ չլինեն։ Այդպես կլինի Ախալքալաքում նաև ընդդիմադիր կուսակցությունների հետ։