Հունիսի 4-ին Ախալքալաքում տեղի կունենա հայտնի «Իբերիա» վրացական ժողովրդական պարերի համույթի համերգը, որը ելույթ կունենա գումար հավաքելու նպատակով, որպեսզի «Մուրջի» տեղական համույթը մեկնի Լեհաստան՝ փառատոնին մասնակցելու համար:

«Իբերիա» համույթի համերգը տեղի կունենա Ախալքալաքի Մշակույթի տանը՝ հունիսի 4-ին, ժամը 15.00-ին: Ըստ «Մուրջի» համույթի գեղարվեստական տնօրեն Գիորգի Մետրևելիի, «Իբերիան» նորացված է ինչպես ազգային տարազների, այնպես էլ պարային կազմի առումով, որն առաջին անգամ է Ախալքալաքում պարում համավարակից հետո:

Afisha

«Համերգը վճարովի է լինելու այն պատճառով, որպեսզի աջակցեք մեզ: Մուրջի համույթը օգոստոսին նախատեսում է խոշոր ուղեւորություն դեպի Եվրոպա՝ Լեհաստան, փառատոնին մասնակցելու նպատակով: Այս ուղեւորությունը կարևոր է նրանով, որ այս փառատոնին հրավիրում են միայն մեկ երկիր աշխարհից և ստացվեց այնպես, որ բոլոր երկրներից գնալու է Վրաստանը, որը կներկայացնի մեր համույթը։ Ուստի մեզ հարկավոր է ֆինանսական աջակցություն և մեր գործընկերները որոշեցին օգնել մեզ միջոցներ հավաքելու գործում», – ասում է Մետրևելին:

«Իբերիա» համույթի հետ միասին համերգին կաջակցեն նաև տեղի «Ջավախք» և Ախալցիխեի «Սամցխե» պարային համույթները:

Քրիստինե Մարաբյան