Հուլիսի 2-ից 3-ը Փոթիում տեղի ունեցավ կարատե դո WKF-ի – Սև ծովյան գավաթ միջազգային մրցաշարը:
Մրցույթը կազմակերպել էր Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով Նախարարությունը, Վրաստանի Օլիմպիական կոմիտեն, Փոթի քաղաքի քաղաքապետարանը և Վրաստանի մարտարվեստի կոնֆեդերացիան:
Մրցաշարին մասնակցում էին շուրջ 200 մարզիկներ Ադրբեջանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանի տարբեր տարածաշրջաններից: Ջավախքից մրցաշարին մասնակցում էին 6 մարզիկ Նինոծմինդայի շրջանից և 6 մարզիկ Ախալքալաքի մարզադպրոցից: Նրանցից 8-ը գրավեցին մրցանակային հորիզոնականներ:
Մեդալներով վերադարձան Ախալքալաքի մարզադպրոցի սաները`
Ավետյան Աքսաննա – 3 արծաթե մեդալ,
Ավագյան Արտյոմ – արծաթ և բրոնզ,
Ջինիսյան Վլադիմիր – KATA 3-րդ հորիզոնական,
Դարբինյան Ռաֆայել – (+50 տարեկան) KATA 3-րդ հորիզոնական:
Նինոծմինդայի շրջանի մարզիկները`
Նորսոյան Կիմա – ոսկի (KATA) և արծաթ (КУМИТЭ),
Ջաղացպանյան Արտյոմ – բրոնզ (КУМИТЭ),
Ջաղացպանյան դավիթ – բրոնզ (КУМИТЭ),
Արզումանյան Ռուբեն – 3-րդ հորիզոնական (КУМИТЭ):
Արդյունքում Ջավախքցի մարզիկները նվաճել են 1 ոսկի, 5 արծաթ և 6 բրոնզե մեդալներ: