Հունիսի 19-ին, Նինոծմինդայում կայացավ ֆուտբոլի Թբիլիսիի և Նինոծմինդայի վետերանների հանդիպումը: Թբիլիսիի թիմում խաղում էին նաև Ուկրաինայի վետերանները։ Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 10։10 հաշվով:
Հանդիպման կազմակերպիչ, ակտիվ երիտասարդ Վահե Իրիցյանը, ով 6 տարի ղեկավարել է սպորտի և երիտասարդության բաժինը Նինոծմինդայի քաղաքապետարանում, երկար էր սպասել այս խաղին:
«Վրաստանի մինի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, արդեն 5-6 տարվա ընթացքում շատ ընկերական հանդիպումներ ենք անցկացրել։ Այս տարի Զաալ Չիտալաձեի հետ, ով ղեկավարում է Վրաստանի մինի ֆուտբոլի ֆեդերացիան, որոշեցինք նման մրցույթ անցկացնել Նինոծմինդայում։ Ստացվեց ավելի մեծամասշտաբ, քանի որ Վրաստանի լեգենդներից բացի, Նինոծմինդա ժամանեցին Ուկրաինայի վետերանները, այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Սերգե Քորիձեն, ով հանդես է եկել Ուկրանիայի հավաքականի կազմում և նաև իր կարիերայի ընթացում երկու անգամ լիգա չեմպիոն է հաղթել, պատկերացնում եք, այսինքն՝ մենք խաղացել ենք այդ կազմի հետ, այդ թվում՝ Ալիկ Սարգսյանն էր, ով խաղացել է լեգենդար Վրաստանի կազմում»,- ասում է Վահե Իրիցյանը:
Նինոծմինդայի թիմում խաղացել են հիմնականում 30 տարեկան անց ֆուտբոլիստներ, եղել են նաև 60-63 տարեկաններ, այդ թվում՝ Վանիկ Բդոյանը և Արշակ Պոդոսյանը։
Վահեն անկեղծանում է, Թբիլիսիի վետերանները մեղմ են խաղացել, խաղն ավելի հետաքրքիր ու դիտարժան անցկացնելու համար, բայց Նինոծմինդայի թիմը խաղին պատրաստվել էր հավորւ պատշաճի:
«Ուզում եմ անկեղծանալ, ճիշտ է մեր թիմը պատրսատ էր, բայց համեմատություն անցկացնել երկու թիմերի միջև անհնար է։ Դրա համար նրանք ավելի մեղմ մոտեցան խաղին, և հետաքրքիր եղավ, և գոլերը շատ եղան։ Խաղն ավարտվեց 10։10 հաշվով»,- ավելացնում է Վահե Իրիցյանը։
Նա հույս է հայտնում, որ նմանատիպ հանդիպումներ կրկին կկազմակերպեն։