Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակիչները դժգոհ են, որ բազմաթիվ բողոքներից հետո իրենց խնդիրներից ոչ մեկը լուծում չի ստացել: Գյուղում շատ խնդիրներ կան, բայց գյուղացիների համար ամենակարևորը բնական գազի և հողատարածքի բացակայությունն է:
Գորելովկա գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2065 մետր բարձրության վրա: 21-րդ դարում գյուղացիներն այստեղ դեռ բնական գազ չունեն, նրանք դեռ վառարանները ջեռուցնում են աթարով: Գյուղում ապրում է շուրջ 350 ընտանիք: Այստեղ կողք-կողքի ապրում են հայերը, վրացիները և ռուսները:
Գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Այս տարի նրանց կրկնապատկվել են՝ կապված այն բանի հետ, որ շատերը չեն կարողացել արտագնա աշխատանքի մեկնել:
Գորելովկա գյուղի բնակիչների խոսքով՝ իրենք ցանկանում են գազաֆիկացնել իրենց տները, բայց արդեն հոգնել են դիմումներ գրելուց: Գոնչարիձեն, ինչպես և մյուս գյուղացիները, ասում է, որ գյուղում շատ խնդիրներ կան, բայց գլխավորը բնական գազի բացակայությունն է:
Հովսեփյան Արկադին պատմում է, որ անցյալ տարի ամբողջ գյուղի համար գումար էին հավաքել՝ մոտ 10 կմ երկարությամբ կենտրոնական գազատարը կառուցելու համար, բայց հետո, չգիտես ինչու, ինչ-ինչ պատճառներով վերադարձրել էին գումարը՝ ասելով, որ գյուղը դեռ հնարավոր չէ գազաֆիկացնել:
«Ամեն տարի նրանք խոստանում են, որ այս տարի անպայման կլինի, բայց, ինչպես տեսնում եք, դեռ բնական գազ չկա: Տեսնենք, թե հետո ինչ կլինի», – ասում է նա:
Արկադին պնդում է, բացի գազից գյուղում առկա կարևորագույն խնդիրներից մեկը հողամասերի բացակայությունն է: Ըստ նրա, ոմանք ունեն 150-200 հա տարածք, իսկ մյուսները՝ 1-2 հա կամ ավելի քիչ հողամաս:
«Գյուղն ապրում է գյուղատնտեսության հաշվին, ի՞նչ կարող են անել այն գյուղացիները, ովքեր նույնիսկ հող չունեն հացահատիկ կամ այլ բան աճեցնելու համար», – ասում է գյուղի բնակիչ Ավթանդիլ Նակաիձեն
Գյուղացիները պնդում են, որ իշխանությունները տեղյակ են իրենց խնդիրների մասին և իմաստ չեն տեսնում նորից դիմելու: Բնակիչները ցանկանում են, որ գոնե երբեմն իշխանությունները ուշադրություն դարձնեն իրենց:
Բրատիսլավ Իգիթխանյան